25.11.2024
Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Բադասյանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն տեղյակ չէ Անկարայի հետ բանակցությունների որևէ ձևաչափի մասին. նախարար

Հայաստանը բազմիցս հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։


Նրա խոսքով՝ վերջին նախաձեռնությունը ցյուրիխյան գործընթացն էր, որը Թուրքիայի դիրքորոշման պատճառով տապալվեց։ «Ինչպես միջանձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններում փոխադարձությունը կարևոր դեր է խաղում։ Առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մեր իսկապես ազնիվ նախաձեռնությունը փոխադարձություն չի գտել Անկարայի մոտ։ Ավելին, Թուրքիայի հայատյացությունը պարզապես չի վերացվել, այն արտահանվել է տարածաշրջան», - հայտարարել է նա։


Նախարարը նշել է, որ Հայաստանում բոլորը քաջ գիտակցում են, թե ինչ հնարավորություններ կարող են բացահայտվել հարաբերությունների կարգավորման եւ վերջնական հաշտեցման արդյունքում, սակայն պետք է հասկանալ, որ դրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: «Որպեսզի իրականում հնարավոր լինի խաղաղության հասնել տարածաշրջանում, Թուրքիան պետք է արմատապես վերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ դադարեցնի թշնամական գործողությունները մեր երկրի նկատմամբ», - ընդգծել է նախարարը:


Մեկնաբանելով այն հարցը, թե ընթանում են արդյոք բանակցություններ կամ խորհրդակցություններ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ, նախարարն ընդգծել է, որ «ԱԳՆ-ն տեղյակ չէ պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների ոչ մի ձեւաչափի մասին»: