25.11.2024
Վլադիմիր Գասպարյանը մեջբերեց Մարկ Տվենին ու խոստացավ խոսել
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մնում է առաջնահերթություն. ԱԳՆ

Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։


Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը։


Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է դիտարկվել որպես երկրի արտաքին քաղաքական գերատեսչության կարևոր նպատակ: Նա նշել է, որ ապրիլի 24-ը ոչ միայն պատմական այդ արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակի օր է, այլ նաև միջազգային ասպարեզում ցեղասպանությունների դատապարտման կարևոր օր:


Նա նշել է, որ վերջին ամիսների իրադարձությունները, մասնավորապես Արցախի դեմ ռազմական ագրեսիան, կրկին միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստը շարունակում է ոգևորել ցեղասպանական նպատակներ ունեցող քաղաքական գործիչներին:


«Այս տարի ապրիլի 24-ը հատուկ լրացուցիչ նշանակություն կունենա։ Այդ օրը Հայաստանին և հայ ժողովրդին իրենց զորակցության մասին կհայտարարեն բազմաթիվ երկրներ և պետական գործիչներ։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասել է նախարարը։