Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մասն է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստանի. Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը շնորհավորում է Ղրիմի բնակիչներին, Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելու 7-րդ տարեդարձի առթիվ և մաղթում, որ, յուրաքանչյուրիս անձնազոհ ներդրման արդյունքում, Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային ազնիվ համագործակցությունը հասնի կատարելիության: Այս մասին ասված է կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի օր առաջ մարդակործան ԱՄՆ կոչվող պետության նախագահ, լգբտ պաշտպան և ջատագով Բայդենն իր անկարողության պատճառով, հայ ազգի դարավոր բարեկամ ռուս ժողովրդի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել էր մարդասպան, ինչն ուղղակի անթույլատրելի է, դատապարտելի և ողբերգություն հենց Բայդենի համար:
"Մարդասպանը հենց նույն Ամերիկայի բոլոր ժամանակների իշխանություններն են՝ իրենց մորթապաշտ և դոլարապաշտ նախագահներով ու, իրենց կողմից ստեղծված, անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ոչնչացնող ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող ՆԱՏՕ-ն:
Հենց նույն ԱՄՆ-ն է, որ տասնամյակներ շարունակ Երկիր մոլորակի գրեթե բոլոր անկյուններում կազմակերպում է անդառնալի պատերազմներ, գունավոր հեղափոխություններ, խլում տասնյակ հազար անմեղ մարդկանց կյանքեր (Նագասակի, Հերոսիմա, Իրաք, Լիբիա, Սիրիա …):
Հիմա ո՞վ է իսկական մարդասպանը. իր ժողովրդի, իր պետության տարածքային ամբողջականությունն, իր դաշնակից և բարեկամ ժողովուրդների անվտանգությունը պաշտպանող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՞ բացի Ամերիկայից, մյուս բոլոր պետություններին իրենց ծառա համարող, անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող ԱՄՆ նախագահներն՝ ի դեմս գործող նախագահ Բայդենի: Պատասխանը մեկն է. մարդասպանը դո՛ւ ես, ԱՄՆ նախագա՛հ, լգբտ-ի պաշտպա՛ն և ջատագո՛վ Բայդեն",- ասված է Ասրյանի հայտարարության մեջ։