Կստեղծվի ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ:
Ա. Թորոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Ղալաչյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյան- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Հասրաթյան- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Ա. Մարալչյան- Սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Բալակին- ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)