22.11.2024
ՀՀ-ն ու Իրանը քննարկել են տրանսպորտային նախագծերի շրջանակներում համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն՝ Ֆիզուլի տարածաշրջանից հայտնաբերված

Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:


Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ րանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է: