25.04.2024
Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը. Արտակ Ապիտոնյան
prev Նախորդ նորություն

Լատվիայի մտավորականությունը կոչ է արել Ադրբեջանին արագացնել գերիների վերադարձը Հայաստան

Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:

Հայտարարությունում, որը մեջբերում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական էջը Facebook-ում, մասնավորապես, ասված է.

"Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:

Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղ|ում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը:

• Վիկտորս Ավոտինչ - բանաստեղծ, հրապարակախոս
• Ինարա Բելինկայա - գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր
• Դանա Բիորկա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն
• Ինգունա Ցեպիտե - գրող, հրատարակիչ
• Դիանա Դիմզա Դիմմե - նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար
• Ինա Դրուվիետե - Լատվիայի համալսարանի մանկավարժ
• Անդրիս Ֆրեյբերգս - բեմադրող, մանկավարժ
• Լաորիս Գունդարս - սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
• Րաֆի Խարաջանյան - արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր
• Ալվիս Հերմանիս - օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն
• Նորա Իկստենա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
• Իլզե Յաունալկսնե-Ռեդերե - լրագրող
• Վիեստուրս Կայրիշ - ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր
• Ռեզիյա Կալնինյա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր
• Անդրիս Կալնոզոլս - գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան
• Հայկ Կարապետյան - ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր
• Ագրիտա Կիոպա - Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
• Մարինա Կոստենեցկայա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
• Պետերիս Կռիլովս - կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
• Ռոլանդս Կրոնլակս - Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ
• Մայա Կուլե - բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր
• Զիգմարս Լիեպինշ - կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)
• Անդրա Մանֆելդե - գրող
• Էվիյա Մարտինսոնե - օերային երգիչ
• Արթուրս Մասկատս - երգահան
• Ագնեսե Մեյերե - լրագրող
• Յուրիս Միլլերս - պրոդյուսեր
• Յանիս Նորդս - ֆիլմի ռեժիսոր
• Կարինե Պարոնյանց - նկարիչ
• Կրիստինե Պաստերնակա - հագուստի դիզայներ
• Գեորգս Պելեցիս - երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր
• Յուրիս Պոշկուս - ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,
• Ելենա Պրիվալովա - երգեհոնահար, երաժշտագետ
• Այնարս Ռոզե - տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ
• Կրիստիանս Ռոզենվալդս - հասարակայնության հետ կապերի մասնագետ
• Այնարս Ռուբիկիս - դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար
• Դավիս Սիմանիս - ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ
• Օյարս Սպարիտիս - ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ
• Ինգա Սպրինգե - լրագրող
• Անդրիս Սպրուդս - Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն
• Բաբկեն Ստեփանյան - նկարիչ
• Բայբա Ստրաուտմանե - լրագրող
• Ռեյնիս Սուհանովս - բեմադրող, թատրոնի ռեսժիսոր
• Օլեգս Շապոշնիկովս - թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն
• Անդրեյս Շավրեյս - լրագրող
• Գատիս Շմիտս - կինոյի և թատրոնի ռեժիսոր
• Խորեն Ստալբե - երգիչ
• Լեոնս Տայվանս - Լատվիայի համալսարանի պրոֆեսոր
• Սոնորա Վայցե- օպերային երգչուհի
• Պետերիս Վասկս - երգահան
• Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր
• Դացե Վիգանտե - գրող
• Մառա Զալիտե - գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ

Հայաստանում դեռևս մեկ տիպի պատվաստանյութով են պատվաստումներ իրականացվում՝ «Սպուտնիկ V»-ով
Հաջորդ նորություն next