Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը. Արտակ Ապիտոնյան
Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը։ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի ժամանակ իր ելույթում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։
249 գերիներից 112-ին Ադրբեջանը չի կարողացել նույնականացնել այնտեղ պահվող անձանց հետ
«Ադրբեջանն արգելափակում է ԼՂ հումանիտար առաքելության մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար։ Սա իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար»,–ասել է Ապիտոնյանը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։