22.11.2024
Արտերկրից ձեռք ենք բերելու բազմաֆունկցիոնալ պրոթեզներ. նախարար
prev Նախորդ նորություն

ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա:

Կառույցից տեղեկացնում են, որ այցի շրջանակում ՏՄՊՊՀ նախագահը հանդիպում կունենա ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն դեղերի շրջանառության ոլորտում մրցակցության զարգացման վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման շրջանակում կստորագրվի մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև:

Նախատեսվում է նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի հանդիպումը ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: