23.11.2024
Օնիկ Գասպարյանն ազատված է աշխատանքից. կառավարության պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Արտերկրից ձեռք ենք բերելու բազմաֆունկցիոնալ պրոթեզներ. նախարար

Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողներին ապահովելու են ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով։


Վարչապետի հայտարարության վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների համալիր գնահատումն իրականացրել են միջազգային չափանիշների համապատասխան:


«Ընդ որում, բացի առողջապահական խնդիրների գնահատումից, գնահատում է իրականացվել նաև նրանց միջավայրային խնդիրներով։ Մասնավորապես, կենցաղային, տնային պայմանները, քանի որ շատ հաճախ կենցաղային որոշ սահմանափակումներ հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ինտերգրվել կյանքին», - ասաց նա։


Ըստ նախարարի՝ կառավարությունն արդեն միջազգային պրոթեզարանների հետ ունի պայմանավորվածություն, մասնավորապես, եվրոպական և ամերիկյան, որտեղից բոլոր անձանց համար ձեռք են բերվելու միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիանոլ պրոթեզներ։ «Եվ առաջիկայում արդեն խումբ առ խումբ այդ պրոթեզավորումը կիրականացվի»,- հավելեց Առաքելյանը։