23.11.2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի վերջերս արած հայտարարությունը
prev Նախորդ նորություն

«HALO Trust»-ի մասին հրապարակումն ուղարկվել է Արցախի ԱԱԾ

Արցախի դատախազությունից հայտնում են, որ մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները:


«Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ «ՀԱԼՈ Թրաստ» ընկերությունն ավելի վաղ հերքել էր թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ փոխանցելու մեղադրանքը: