23.11.2024
Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» լուսանկարը առաջադրվել է World Press Photo մրցույթին
prev Նախորդ նորություն

Նախագահը չի կատարում «չեզոք արբիտրի» դեր. Նիկոլայ Բաղդասարյան

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ի դեմս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի չի տեսնում «չեզոք արբիտր», որը կարող է հաշտեցնել իշխանությանն ու ընդդիմությանը։


Մեկնաբանելով նախագահի կոչը քաղաքական ուժերի ներկայացուցիչներին նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել ճգնաժամից դուրս գալու ուղիները՝ Բաղդասարյանը նշել է, որ կողմ է խնդիրների քննարկմանը, սակայն կարծում է, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան օրենքների եւ երկրի Սահմանադրության շրջանակներում: Նա նշել է, որ այս փուլում դժվար է համարում նախագահի նախաձեռնության իրականացումը։


Նախաձեռնությունը կապելով «փողոցներում ցուցարարների կրճատման» հետ՝ Բաղդասարյանն ընդգծել է, որ նման առաջարկներով կարող են հանդես գալ միայն այն գործիչները, որոնք պահպանել են չեզոքություն: «Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կարող են հանդես գալ այս կամ այն ուժերի դիրքերից, իսկ դրանից հետո հանդես գալ որպես միջնորդներ, նրանք սխալվում են։ Կան ինստիտուտներ, որոնք պետք է չեզոքություն պահպանեն։ Սակայն, ցավոք, ես դա չեմ տեսնում», - նշել է նա։


Պատգամավորը հայտարարել է, որ նախագահը չի պահպանում օրենքի եւ Սահմանադրության տառը, խախտում է քաղաքական դաշտում չեզոքության սկզբունքը, ինչը խաթարում է նրա նկատմամբ վստահությունը: «Եթե մենք խոսում ենք քաղաքական դիսկուրսում արբիտրի մասին, ապա այդ մրցավարը պետք է չեզոք լինի», - հայտարարել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ վարչապետին հրաժարականի կոչ անելով, բայց չնշելով ընդդիմության սխալ գործողությունները:


Իշխող դաշինքի պատգամավորը վստահ է, որ նախագահի չեզոքությանը խանգարել է նաև նրա դիրքորոշումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նշանակման կապակցությամբ: Նա վստահ է, որ նախագահը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու լիազորություն չունի, վարչապետին բավական է իր առաջարկներն ուղարկել, եւ նախագահը «պարտավոր է դրանք ընդունել, եթե բոլոր ընթացակարգերը պահպանված են»: