ԱՊՀ-ում մտադիր են Մարդու իրավունքների հանձնաժողով ստեղծել
ԱՊՀ-ում նախատեսվում է ստեղծվել Մարդու իրավունքների հանձնաժողով, որի աշխատանքը, այդ թվում՝ թույլ կտա հակազդել իրավապաշտպան թեմատիկայի քաղաքականացման փորձերին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Համագործակցության գործկոմի մամուլի ծառայությունը։
«ԱՊՀ մասնակից պետություններն ակտուալ են համարում ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության մեկնարկը։ Հանձնաժողովի ստեղծման հարցով փորձագիտական խմբի նիստը կայացել է մարտի 4-ին Մինսկում... հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում այդ թեմայի շուրջ», - ասված է Գործկոմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռուստակոնֆերանսի միջոցով անցկացված քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
«Ընդգծվել է, որ հանձնաժողովի աշխատանքի սկիզբը կնպաստի հումանիտար համագործակցության իրավամարդական ուղղության շուրջ ինտեգրացիոն փոխգործակցության հաստատմանը, կնպաստի ԱՊՀ-ի՝ որպես հետխորհրդային տարածքում առանցքային միջազգային կազմակերպություններից մեկի հեղինակության ամրապնդմանը, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, թույլ կտա հակազդել իրավապաշտպան թեմատիկայի քաղաքականացման փորձերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Գործկոմի տվյալներով՝ նիստի մասնակիցները նշել են հանձնաժողովի գործունեության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի մշակման անհրաժեշտությունը: