24.11.2024
Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին վերադարձնելու համար
prev Նախորդ նորություն

ԵՏՄ երկրներում ցանկանում են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը

Եվրասիական տնտեսական միության երկրները ենթադրում են մեկանգամյա պլաստիկի օգտագործման փուլային արգելք սահմանել։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։


Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարությունը մինչև 2025 թվականը նախատեսում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում՝ փաթեթների ներմուծման և արտադրության փուլային արգելքի հարցի ուսումնասիրություն, թերթին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ): Հանձնաժողովը վարում է համապատասխան պլանի նախապատրաստումը, հավելել են ԵՏՀ մամուլի ծառայությունում:


ԵՏՀ-ում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նամակում խոսվում է «մեկանգամյա օգտագործման պլաստիկի արտադրության, ներմուծման և արգելման հետ կապված միջոցառումների քննարկման հնարավորության մասին»: Նախարարությունում հրատարակությանը պատմել են, որ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարության իրականացման ծրագրի նախագիծն այժմ համաձայնեցվում է: Դրանում առաջարկվում է ներառել մեկանգամյա օգտագործման պլաստիկի ներմուծման և արտադրության արգելման կոնկրետ միջոցառումներ։ Գերատեսչությունում հավելել են, որ փաստաթուղթը նախատեսվում է հաստատել 2021 թվականի առաջին եռամսյակում:


Ռուսաստանի բնապահպանության նախարարությունը պաշտպանում է պլաստիկի արտադրության արգելքը, որն աղտոտում է շրջակա միջավայրը: Արտադրողների ընդլայնված պատասխանատվության հայեցակարգին համապատասխան միջնակարգ վերամշակումը կօգնի նվազեցնել դրա օգտագործումը, նշել են նախարարությունում «Իզվեստիա»-ին:


Մինպրոմտորգը նաեւ հանդես է գալիս աշխատաշուկայի փուլային կրճատման օգտին, հայտնել են գերատեսչությունում: Սակայն դրա ամբողջական արգելքը կարող է հանգեցնել սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանման անհնարինությանը եւ արտադրողների համար ավելորդ ծախսերին, նշել են նախարարությունում: