23.11.2024
Ի՞նչն է խանգարում իշխանություններին անվերապահորեն չկատարել Բաքվի պահանջները. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցել է 2 զինծառայողի մասունք

Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: