19.04.2025
Ադրբեջանը Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցել է 2 զինծառայողի մասունք
prev Նախորդ նորություն

Մեր պարտքն է շարունակել պայքարը հանուն հայի, Հայաստանի ու Արցախի լինելիության. Օհանյան

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


« Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս չամրագրած՝ այն վստահ համոզմունքն ենք ունենալու, որ եթե այսօր նա լիներ մեզ հետ․․․, իրադարձությունները կընթանային այլ հունով։


Սակայն այսօր մենք բախվել ենք այլ իրականության:


Եվ մեր պա՛րտքն է շարունակել պայքարը հանուն հայի, Հայաստանի ու Արցախի լինելիության՝ հավերժ վառ պահելով Վազգեն Սարգսյանի, այս լուսանկարից մեզ նայող մեր լուսահոգի ընկերների, հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր քաջ հայորդիների հիշատակը»,- գրել է նա։


 

ՄԻՊ-ը Բունդեսթագում հատուկ քննարկմանը բարձրացրել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար