22.11.2024
Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը պլանավորված էր
prev Նախորդ նորություն

Մարտի 6-ին ՊՆ մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ծառայակից ընկերներն ու աջակիցները մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ մտադիր են հանրահավաք անցկացնել:


"ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներ, սիրելի զինակիցներ, բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց Բանակին։

Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։

Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր Բանակին, մեր հրամանատարին։ Սիրով կսպասենք ձեզ շաբաթ օրը ՊՆ մուտքի մոտ։

Ոտքի կանգնենք, թիկունք լինենք մեր Բանակին",- ասված է Օնիկ Գասպարյանի ծառայակից Վահագն Շուշանյանի տարածած հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվեց՝ Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը լրագրողի հետ զրույցում «ծիծաղով» արձագանքելուց հետո։


Հաջորդ օրն իսկ Գլխավոր շտաբը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի, հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց Նիկոլ Փաշինյանի և վերջինիս կառավարության հրաժարականը: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակեց իբրև ռազմական հեղաշրջման փորձ և նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծ ուղարկեց: Այն նախագահը հետ վերադարձրեց առարկություններով, որից հետո Փաշինյանը դարձյալ հրամանագիրը ուղարկեց նախագահին:


Մարտի 2-ին նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը և մտադիր է դիմել Սահանադրական դատարան: Պարզվեց, սակայն, որ նախագահը դիմում է Սահմանադրական դատարան ոչ թե վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիրը վիճարկելու հարցով, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: