Թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Գորիսի փոխքաղաքապետ
Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում: Այս մասին հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
"Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատախանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ո՛չ տեսնում են, ո՛չ լսում․ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն ենք զարգացնելու: Ինչ խոսք, էքստրեմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի",- գրել է փոխքաղաքապետը Facebook-ի իր էջում։