10.06.2025
Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Այս իշխանությունը չի կարող շարունակել պաշտոնավարել. Սպիտակի քաղաքապետ

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին ասված է Սահակյանի հայտարարության մեջ, որը հրապարակել է Սպիտակի համայնքապետարանը Facebook-ի իր էջում.


«Հարգելի՛ հայրենակիցներ,


Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել:


Մշտապես եղել եւ մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։


Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»,- ասված է հայտարարության մեջ։


 


 


 

Փաշինյանը փորձում է «Իսկանդերների» սկանդալի պատասխանատվությունը գցել ԶՈՒ ԳՇ-ի վրա. ԼՀԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը