5.04.2025
Արշակունյաց պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
prev Նախորդ նորություն

Վարչապետին ճիշտ չի զեկուցվել «Իսկանդեր»-ի կիրառման վերաբերյալ. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:


«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշեց Գևորգյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով պաշտոնանկ արեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Գեներալը, ԶԼՄ-ների տվյալներով, ծաղրել է «Իսկանդեր» համալիրների հրթիռների չփայթելուկամ 10 տոկոսով պայթելու մասին կառավարության ղեկավարի խոսքերը։


Բանակն իր հերթին պահանջել է Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետը տեղի ունեցողն անվանել է ռազմական հեղաշրջման փորձ, եւ պաշտոնանկ է արել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նախագահն այդ միջնորդագիրը՝ առարկություններով հետ է վերադարձրել վարչապետի աշխատակազմ:


Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նախագահի որոշմանը՝ առարկություններով հետ ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը։ Մինչ այդ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ:


Նշենք նաև, Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ «տարակուսանքով եւ զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի՝ «Իսկանդեր» համալիրների հայտարարությունը՝ նշելով, որ «Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա սխալ տեղեկատվություն է օգտագործել»:


 


 

Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Խաժակյան
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ