Ընդդիմությանը կրկին չհաջողվե՞ց հասնել ԱԺ արտահերթ նիստի անցկացմանը
Խորհրդարանական ընդդիմությունը նշանակված ժամին ժամանեց ԱԺ խորհրդի նիստին մասնակցելու՝ քննարկելու խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցը, սակայն դահլիճում դուռը փակ էր։
Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունները նախատեսված կարգով ԱԺ քարտուղարություն արտահերթ նիստ անցկացնելու հայտ են ներկայացրել: «Նիստը նշանակվել է 17:30-ին, բայց, ինչպես տեսնում եք, մենք եկանք, իսկ դուռը կողպված էր», - հայտարարեց նա:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ իշխանություններն անտեսել են ընդդիմության առաջարկը լուծել խնդիրները և իրադրությունը լիցքաթափելու խորհրդարանի պատերի ներսում, Մելքումյանն ասել է.
«Ես կարծում եմ, որ դա իշխանությունների հոգեվարքի վկայություն է: Շատ պետական կառույցներում աշխատանքը կաթվածահար է, ամենայն հավանականությամբ, այստեղ նույնպես նման բան է տեղի ունենում։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչում է բանը, իսկ դրա համար պետք է լինի կառույցի արձագանքը։ Մենք իմ գործընկերների հետ քիչ անց կվերադառնանք խմբակցության աշխատասենյակ եւ կսպասենք», - հայտարարել է նա։