23.11.2024
Սերտ համագործակցելու ենք ՌԴ-ի հետ. կստեղծվի ԶՈւ բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ
prev Նախորդ նորություն

Պատասխանատուները կպատժվեն. Փաշինյանը՝ Աբու Դաբի չհասած ռազմական նմուշների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 25-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ Աբու Դաբիի միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական նմուշների չհասնելու գործով ծառայողական քննություն է նշանակվել:


«Տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասցնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանի խոսքով, այդ կապակցությամբ նշանակել է ծառայողական քննություն։ «Եվ ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե, իհարկե, պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- հավելեց նա։


VRELEQհիշեցնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանել էր, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը, լոգիստիկ խնդիրների հետևանք է:


«Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի», - ասված է պարզաբանման մեջ։