23.11.2024
Ընդդիմությունը հայտնել է
prev Նախորդ նորություն

Լոգիստիկ խնդիրների պատճառով ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել IDEX-2021. պարզաբանում

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է.


"Ցուցանմուշնեըի տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում",-ասված է հայտարարության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ՀՀ կառավարությունը կոշտ  քննադատության արժանացավ` Ադրբեջանի հարուստ ցուցանմուշներով տաղավարի կողքին Հայաստանի  տաղավարն աչքի է ընկնում միայն բուկլետներով ու ջրի շշերով: 


Ուշագրավն այն է, որ ցուցահանդեսին տաղավար վարձակալելը լուրջ ծախսեր է ենթադրում՝ շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ: