23.11.2024
Ոստիկանները կոտրել են ՀՅԴ-ական Ռազմիկ Արաբյանի ոտքը
prev Նախորդ նորություն

Ո՞ւր է կորել Հայաստանում գրանցված Բոինգ-737 ինքնաթիռը

2021 թվականի փետրվարի 22-ին մամուլում հայտնված այն հաղորդագրության կապակցությամբ, որ առեւանգվել է Հայաստանում գրանցված Բոինգ 737 ինքնաթիռը, քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ համապատասխան մարմիններից պաշտոնապես չի ստացել գողության փաստի մասին հաստատված տեղեկատվություն:


«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ քաղավիացիայի կոմիտեին հայտնի է ինքնաթիռի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտորեն համագործակցում է համապատասխան երկրների ավիացիոն իշխանությունների հետ», - ասված է գերատեսչության հրապարակված հաղորդագրության մեջ:


Կոմիտեն նաեւ խոստանում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հետաքննության ավարտից հետո:


Ինչ է տեղի ունեցել


ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարել է. «Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին:


Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, եւ, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երեւանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:


Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:


Մանրամասները հաջորդիվ


Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»: