23.11.2024
Ի՞նչ եք ուզում. Էդմոն Մարուքյանը հորդորում է կողմնորոշվել
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք և 7 մահ

Հայաստանում փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170672 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 710201 վերջին մեկ օրում` 2872 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 4366 պացիենտ. մեկ օրում նվազել է 72-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 162329 անձ` վերջին մեկ օրում 231 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3171 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 806 է: