18.04.2025
Ինչպես պայքարել քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ ՔԿՀ-ներում. խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

ԲԴԽ խորհուրդն կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր կարող է քննարկել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը, հայտնում է 1luer.am-ը։


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։


Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում:


Եթե դատավորի դիմումի քննարկման արդյունքում կայացվի որոշում, որը բաց կլինի հրապարակման համար, ԲԴԽ-ն կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Այդ մասին հայտնել է ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։


 

Ընդդիմությունը հայտնել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար