23.11.2024
Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչին
prev Նախորդ նորություն

Կարեն Բեքարյանը չի կալանավորվի

Դատարանը քիչ առաջ մերժեց «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։


Նա ազատության մեջ է։


Բեքարյանն իր դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդում է որակում:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ այսպես կոչված "Գագիկ Սողոմոնյան" ֆեյքի գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել էր Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին: Փետրվարի 21-ին Մհեր Ավագյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, իսկ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվեցին:


Արա Սաղաթելյանը նախօրեին դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով:


Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: