20.04.2025
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները եռակողմ աշխատանքային խմբի նիստ են անցկացրել
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը գերիների խնդիրը քննարկել է ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:


Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:


«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- հավելել է Ավանեսյանը:


 

Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար