24.11.2024
Իրանը պատրաստվում է անդամակցել ԵԱՏՄ-ին․ խորհրդարանի խոսնակ
prev Նախորդ նորություն

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները եռակողմ աշխատանքային խմբի նիստ են անցկացրել

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը. հայտնում են կառավարությունից:


 Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից:


Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը: