7.04.2025
Երևանում կկառուցվի «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն
prev Նախորդ նորություն

Անհետ կորածների հարազատները բացեցին Տիգրան Մեծ պողոտան

Անհետ կորածների հարազատները, որոնք ի նշան բողոքի փակել էին Տիգրան Մեծ պողոտան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո բացեցին այն:


Անհետ կորածների հարազատները նշեցին, որ հանդիպումն իրենց գոհացրել է: «Ինքն էլ ունի ննջեցյալ, պետք է այցելի, այդ պատճառով փողոցը կբացենք։ Եղել է մարդավարի հանդիպում»,- նշեց նա։


Անհետ կորած զինածառայողների ծնողները վրդովված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի այն արտահայտությունից, թե իրենք պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու են հետ բերել։


Այնուհետր Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Էջմիածնում տեղակայված քիմպաշտպանության ստորաբաժանման 40 զինծառայողների հարազատները, որոնց արցախյան պատերազմի ժամանակ տեղափոխել են Կովսականի շրջան և մինչ օրս անհայտ կորած են համարվում, հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի դիմաց:


Նրանց հետ ակցիային մասնակցում են նաև անհետ կորած զինվորների երեխաները։ Ծնողները շարունակում են պնդել, որ տեղեկություններ ունեն այն մասին, որ իրենց երեխաները ոչ թե մահացել են, այլ գերի են ընկել։


 

Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում անվտանգությունն ապահովում են ՀՀ և ՌԴ սահմանապահները. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
07.04.2025
Մոսկվան կհյուրընկալի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եռակողմ բանակցություններ