19.06.2026
Ո՞վ կարող է դառնալ դպրոցի տնօրեն. ԿԳՄՍՆ-ն փոփոխություն է կատարել ընտրության կարգում
prev Նախորդ նորություն

Երևանում կկառուցվի «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն

Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ին:


Ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:


Ընկերությունը դիմել է կոմիտեին վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել՝ ծրագրի ընդլայման համար։ Նախնական գնահատականներով, կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ: Քննարկման արդյունքում որոշման մեջ ներառվել է դրույթ՝ համաձայն որի նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։

Անհետ կորածների հարազատները բացեցին Տիգրան Մեծ պողոտան
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն