24.11.2024
prev Նախորդ նորություն

Կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների երրորդ փուլը

Մայիսի 12-ին Երևանում կայացել է ՀՀ և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Բանակցությունները համանախագահում էին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը: Բանակցություններին քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները:

Այնուհետև, տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոլորտային ու առևտրի և ներդրումների հարցերին նվիրված մինչև օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաև նախանշվեցին ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։