23.11.2024
Անկարան քննադատել է Բունդեսթագում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակներին
prev Նախորդ նորություն

Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել սեփական կայսրության

Թուրքիայի գլխավոր ընդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն գերմանական Bild-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ է հայտարարել:

Նրա խոսքով, ինքը վստահություն չունի Էրդողանի նկատմամբ, քանի որ անհնար է վստահել մեկին, որ ոտքերը մաքրում է ժողովրդավարության վրա, չի ճանաչում իր երկրի սահմանադրությունն ու ում օրոք երկրում չկա ազատ մամուլ:

Ըստ նրա, Էրդողանը իր տեսակի մեջ եզակի բռնապետ է և ընդդիդիր գործիչը դժվարանում է նրան համեմատել այլ բռնապետերի հետ: Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիայում չկա ժողովրդավարություն, իսկ Էրդողանի օրոք Թուրքիան ժողովրդավարությունից էլ ավելի շատ է հեռվանում:

Նրա խոսքով, Էրդողանն օգնում է ինչպես Իսլամական պետությանը, այնպես էլ Քրդստանի բանվորական կուսակցության: "Էրդողանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, թողնում է, որ հակամարտությունը սրվի, ինչից հետո, որպես փրկիչ միջամտում է իրավիճակին: Այդպես էր Թուրքիայի հարավ-արևելքում, երբ Էրդողանը նահանգապետերին հրահանգել էր ոչ մի քայլ չձեռնարկել Քրդական բանվորական կուսակցության զինապահեստների դեմ", - ասել է նա:

Քըլըչդարօղլուն հավելել է, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել սեփական կայսրության՝ օգտագործելով իսլամը, որպես գործիք: