26.11.2024
Լարսը բաց է, բայց ռուսական կողմում կան բեռնատարների կուտակումներ
prev Նախորդ նորություն

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» hավելվածը պետք է աշխատի 2022 թվականի սկզբին

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» hավելվածը պետք է աշխատի 2022 թվականի սկզբին, հայտնել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Digital Almaty 2021 համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Աշխատանքը ԵԱՏՄ-ում» հավելվածն օգնում է «հնգյակի» պետություններում աշխատանք գտնելու հարցում։ Դա միասնական ծառայություն է, որից կարելի է օգտվել թափուր տեղեր գտնելու, անհրաժեշտ փաստաթղթեր ձեւակերպելու համար, այդ թվում՝ բժշկական ապահովագրություն, այն կօգնի նաեւ բնակարանի ընտրության հարցում», - նշել է Ռուսաստանի կառավարության նախագահը։


«Մենք ակնկալում ենք, որ բջջային հավելվածի միասնական հարթակում կգտնվեն մեր երկրների միգրացիոն թվային ծառայությունների ազգային համակարգերը, մենք դրան արդեն ձեռնամուխ ենք եղել, որպեսզի ամեն ինչ կարգին լինի մուտքի հետ», - ասել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը:


Նրա կարծիքով, «դա կլինի ծառայություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել ԵՏՄ երկրներում»: «Եվ աշխատանքի եւ գտնվելու հետ կապված գրեթե բոլոր հարցերը, մասնավորապես Ռուսաստանում, հնարավոր կլինի լուծել մինչեւ տեղափոխվելը՝ չդիմելով երբեմն անբարեխիղճ միջնորդների ծառայություններին», - հավաստիացրել է Միշուստինը: «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը մշակել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը:


«Պլանավորում ենք այդ ծառայությունն ավարտել հաջորդ տարվա սկզբին եւ հույս ունենք, որ դրան կմիանան նաեւ «հնգյակի» մյուս պետությունները, այդ ժամանակ մենք իսկապես կստեղծենք Միության աշխատանքի միասնական շուկա, ինչպես դա գրված է մեր հիմնական փաստաթղթերում», - ընդգծել է Ռուսաստանի վարչապետը: