25.11.2024
Մենք չպետք է հրաշք սպասենք մեր գիտնականներից. նախարար
prev Նախորդ նորություն

Սորոսականները Հայաստանում կունենան 700 հոգանոց զինված խումբ. politik

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար հավաքագրվում են 770 քաղաքացի։ Այս մասին հիշեցնում է politik-ը ու շարունակում.


"Մեր նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ այս բարեփոխումների հեղինակը Հայաստանում Սորոսի հիմնադրամն է։ Գործընթացը սկզբից մինչև վերջ համակարգել է սորոսական Դանիել Իոաննիսյանը։ Սորոսականներն այս գործընթացը ամբողջապես իրենց վերահսկողության տակ են պահել։


Օրերս սորոսական Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գործընթացն ավարտվել է․«Քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ներգրավմամբ ընտրված այս՝ մոտ 700 սովորողները անցնելու են 5-ամսյա լրջագույն կուրս և դուրս են գալու Երևանի (առայժմ Երևանի) փողոցներ՝ պաշտպանելու օրենքը, արդարությունը ու իրենցով ձևավորելու են պետության նպատմամբ հանրային նոր վերաբերմունքը: Վստահեցնում եմ, համարյա բոլորը պայծառագույն մարդիկ են: Դուք կսիրեք իրենց, երբ հունիսից տեսնեք Երևանի փողոցներում՝ ՊՊԾ-ու ՃՈ-ի փոխարեն»,-գրել է Իոաննիսյանը։


Սորոսականն իր այս գրառմամբ վերահաստատում է մեր այն մտահոգությունը, որ պարեկների հավաքագրման և ուսուցման հետ շատ քիչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը։


Այս ամենը բավական մտահոգիչ է Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից։ Դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս են հավաքագրվել այդ մարդիկ, ովքե՞ր են նրանք և ինչու՞ են հավաքագրման ամբողջ ընթացքը ղեկավարել սորոսականները։ Եվ եթե ելնենք այլ երկրներում սորոսականների գործուներության նպատակներից և հետևանքներից, ապա կարելի է եզրակացնել, որ սորոսականներն այսուհետ Հայաստանում կունենան 700 հոգանոց զինված խումբ",- գրում է աղբյուրը։