24.11.2024
Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի կարգավիճակի հարցը իսկապես լուծված չէ, բայց դեռ ժամանակը չի. Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ հնարավոր չէ քննարկել. այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած լարում ունակ է բերել հզոր գերլարման: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Այսօր բոլորի համար բացարձակապես ակնհայտ է, որ [Ղարաբաղի] կարգավիճակի հարցն իրոք լուծված չէ, բայց դա այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների դաշտի լարումը հղի է հզոր գերլարմամբ», - ասել է Մեդվեդևը:


Նա նաև նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»:


«Եվ ես ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու նրանք այդ մասին մոռանում են, բայց դա է իրականությունը: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել մինչև հետագա ժամանակահատված», - հավելել է Դմիտրի Մեդվեդևը: