25.11.2024
Նինո Բուրջանաձե. Վրաստանն ոչ մի շանս չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին
prev Նախորդ նորություն

Թուրքագետ. Նոր վարչապետը լինելու է առավելագույնս հավատարիմ Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական է տվել: Նրան փոխարինողին ընտրելու են "Արդարություն և զարգացում" կուսակցության մայիսի 22-ին կայանալիք արտահերթ նիստում: Դավութօղլուն ընդգծել է, որ չնայած նա հեռանում է, սակայն նախագահ Էրդողանի հետ պահպանում է "եղբայրական հարաբերություններ":

Թուրքագետ Իլշատ Սատոևը հայտարարել է, որ Դավութօղլուն կողմնակից էր համակարգային բարեփոխումների և դեմ էր հանդես գալիս միահեծան կառավարմանը: Նա գոնե ֆորմալ առումով կողմ էր ազատ մամուլին, մարդու իրավունքների ընդլայնմանը, իշխանությունների բաժանման սկզբունքին: Փորձագետի խոսքով, Էրդողանն իրեն ապահովագրել է՝ զգուշանալով այլակարծությունից: Ըստ նրա, Էրդողանը փորձում էր հանել սուպերնախագահական համակարգի ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները, փոխանցում է lenta.ru կայքը:

Այժմ քննարկվում է վարչապետի մի քանի թեկնածություն: Մասնավորապես, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, տրանսպորտի նախարրա Բինալի Յըլդըրըմը, էներգետիկայի նախարար, Էրդողանի փեսա Բերատ Ալբայրակը:

Նոր վարչապետը լինելու է առավել հավատարիմ Էրդողանին: Սակայն նոր վարչապետի օրոք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ էլ ավելի անկանխատեսելի, նշում է փորձագետը: