25.11.2024
Ուորլիքը հերքում է. Մամեդյարովի հետ հանդիպում նախատեսված չէ
prev Նախորդ նորություն

Նինո Բուրջանաձե. Վրաստանն ոչ մի շանս չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր "Ժողովրդավարական շարժում" կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել մոլորեցնել բնաչությանը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:

«Վրաստանն ոչ մի շանս չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին այս փուլում: Իսկ երկրում զանգվածային պսիխոզ է: Դա այն դեպքում, երբ մեզ բոլորը, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարում են, որ մեզ ՆԱՏՕ չեն ընդունելու»,-նշել է նա: Նրա խոսքով, Վրաստանի էլիտան միևնույն է հայտարարում է, որ Վրաստանին կընդունեն ՆԱՏՕ, սակայն Դաշինքին անդամակցելու շանս չկա, փոխանցում է ВЗГЛЯД-ը:

Հատկանշական է, որ նմանատիպ դիրքորոշում ունեն նաև իշխող "Վրացական երազանք" կուսսակցության որոշ պատգամավորներ: Ինչպես նշում է "Վրացական երազանքից" Թամազ Մեչիաուրին, Վրաստանին ոչ ոք չի ընդունելու ՆԱՏՕ, եթե նա չհրաժարվի Աբխազիայից ու Հարավային Օսիայից, իսկ այս պարագայում ինքը չի աջակցում Վրաստանի Դաշինքին անդամակցությանը:

«Դա ասում են բոլորը, քանի որ նրանք բոլորը խուսափում են ՌԴ-ի հետ ռազմական հակամարտությունից: Բոլոր երկրները, որոնք որոշիչ խոսք ունեն ՆԱՏՕ-ում ասում են դա: Եթե մենք պահանջենք ՆԱՏՕ-ից հետ վերադարձնել Սամաչաբլոն ու Աբխազիան, ապա նրանք պետք է ձեռնարկեն այնպիսի քայլ, որ պատերազմ կհրահրի ՌԴ-ի դեմ: Ասացեք, թե ո՞ր երկիրն է այսօր դրան պատրաստ»,-հարցադրել է Մեչիաուրին:

Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին Բուրջանաձեն հայտարարել է, որ դրանք կարելի կլինի կարգավորել այն դեպքում, երբ Մոսկվան հասկանա, որ Վրաստանը գործընկեր է, այլ ոչ թե դարանակալած երկիր, որը ՌԴ-ի քթի տակ ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ է անցկացնում ու սպառնում Դաշիքնի ռազմակայաններ տեղակայել:

Օրերս Պենտագոնի ղեկավարի տեղակալ Մայքլ Կարպենտերը հայտարարել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի Վարշավայի հուլիսյան գագաթաժողովին չի ստանա անդամակցության պլան և դա հասկանում թե վարչապետը, թե պաշտպանության նախարարը: