24.11.2024
ՌԴ դեսպան. ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով չի լուծվի
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Ղարաբաղի անկախության ճանաչումը նուրբ հարց է

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դատարկ խոսակցություն է համարում այն պնդումները, թե իբր ՌԴ-ի կողմից ճնշումների հետեւանքով Հայաստանի օրակարգից դուրս եկավ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը: Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասաց Հաղթանակ զբոսայգում լրագրողներիի հետ զրույցում, հայտնում է armtimes.am-ը:

«Հարցը նրանում է, որ կառավարության կողմից ձեւակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի ՀՀ-ի եւ Արցախի միջեւ բանակցություններից, եւ նաեւ զարգացումներից միջազգային հարթակում: Պետք է նկատի ունենաք, որ դրանք նուրբ հարցեր են եւ այդպիսի ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ… վախի հարց չկա, մենք որեւէ բանից չենք վախենում, եւ դա ցույց է տալիս նա, որ միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը եւ մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը նուրբ հարց է:

Նախարարի խոսքով՝ ԼՂ հակամարտության այս փուլում կարող են լինել հանդիպումներ եւ քննարկումներ, որոնք միտված են նրան, թե ինչպես կանխարգելել եւ թույլ չտալ այն ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: «Երկրորդը՝ իհարկե այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան ապահովել համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել: Սա է»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: