24.11.2024
Նախագահ. Մայիսի 9-ը խաղաղության և հաղթանակի տոն է
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպան. ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով չի լուծվի

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնառով Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողություններին վերաբերող հարցին:

Դիտարկմանը, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ՌԴ դեսապանն արձագանքեց. «Այս հարցում իմ կարծիքն այն է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ոչ մի զենքով երբեք պետք չէ լուծել այս հակամարտությունը: Այս հակամարտությունը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Այլ ճանապարհ չկա», հայտնում է tert.am-ը:

«Այլ ձև, ճիշտ է, հնարավոր չէ, բայց միևնույն է, Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»,-լրագրողի այս պնդմանն Իվան Վոլինկինն այսպես պատասխանեց. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:

Լրագրողը հիշեցրեց, որ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարություններ բազմիցս արել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որին դեսպանն ի պատասխան արձագանքեց, որ հայտարարել դեռ չի նշանակում շարունակել առաքումները: Բացի այդ դիվանագետը նաեւ հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանին ևս զենք է վաճառում: