24.11.2024
Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախը. Ադամ Շիֆ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում նոյեմբերի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացածների ամենացածր քանակն է գրանցվել

Անցած օրը Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 20 921 դեպք է գրանցվել: Այդ մասին են վկայում օպերատիվ շտաբի տվյալները:


Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, դա առնվազն նոյեմբերի 11-ից է, երբ 24 ժամում գրանցվել է վարակման 19 851 դեպք: Այդ ընթացքում մեկ օրում 21 հազարից պակաս վարակվածներ արձանագրել են միայն մեկ անգամ՝ նոյեմբերի 18-ին (20 985 դեպք):


Ռուսաստանում համավարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 3 698 273-ի:


Բացի այդ, երկրում կորոնավիրուսից մահերի օրական թիվը կազմել է 559, ընդհանուր առմամբ մահացել է 68 971 մարդ:


Համաճարակի սկզբից ավելի քան 3,1 մլն մարդ է ապաքինվել կորոնավիրուսով վարակվելուց հետո, եւս 519,9 հազար մարդ այժմ բուժվում է: