25.11.2024
Ղարաբաղի զինուժը կարող է խոցել Ադրբեջանի ռազմավարական ու ռազմական օբյեկտներ
prev Նախորդ նորություն

Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է անվտանգության արտադաշինքային համակարգի ստեղծում

Մայիսի 9-ը պետական, սակայն նաև շատ անձնական, ընտանեկան տոն է: Այն դարձել է ՌԴ-ի և նրա ժողովրդի սուրբ բարեկամության խորհրդանիշը: Այդ միասնության մեջ է մեր ուժը, վստահությունն ու արժանապատվությունը: Այդ մասին Մոսկվայում հաղթանակի շքերթին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Հայրենական Մեծ պատերազմը տևել է չորս տարի և մի ամբողջ դարաշրջան է դարձել մեծ երկրի համար: "Հայրենական Մեծ պատերազմը ընդմիշտ կմնա մեր ժողովրդի մեծ, սուրբ սխրագործությունը, կոչն ապրել ըստ խղճի, այդ արժեքները փոխանցել սերնդեսերունդ", - նշել է Պուտինը:

Նրա խոսքով, պատմության դասերը հուշում են, որ խաղաղությունը երկրագնդում ինքն իրեն չի կայանում, պետք է լինել զգոն, թույլ չտալ երկակի չափանիշներ:

Պուտինը նշել է, որ այսօրվա քաղաքակրթությունը բախվել է բռնության և դաժանության հետ՝ ահաբեկչությունը դարձել է գլոբալ սպառնալիք: "Դրա դեմ պայքարելու համար ՌԴ-ը պատրաստ է միավորել ջանքերն բոլոր պետությունների հետ, պատրաստ է աշխատել ժամանակակից, արտադաշինքային միջազգային անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ", - ասել է նա:

Նրա խոսքով, Ռուսաստանի զինվորներ ու հրամանատարներն ապացուցել են, որ հանդիսանում են Հայրենական Մեծ պատերազմի արժանի ժառանգներ և արժանապատիվ կերպով պաշտպանում են ՌԴ շահերը: