25.11.2024
Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է անվտանգության արտադաշինքային համակարգի ստեղծում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի բանակում կասկածելի պայմաններում մահացող զինվորները հայերն ու քրդերն են

Թուրքիայի բանակում վերջին 22 տարում կասկածելի պայմաններում մահացել է 2 հազար 220 զինվոր։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Կասկածելի մահերի ու տուժածների միության փոխնախագահ Ռըզա Դողանը նշել է բանակում իր որդու սպանությունը, որը որպես ինքնասպանություն էր որակավորվել, սակայն հրազենի ձգանին որդու մատնահետքը չի եղել։

Ռըզա Դողանը նշել է, որ Թուրքիայի զորանոցներում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը հայեր, քրդեր ու ալեւիներ են։ Նա շեշտել է, թե զորանոցներում քուրդ ու ալեւի զինվորները մշտապես ճնշումների են ենթարկվում։

«Միայն վերջին 22 տարում Թուրքիայի բանակում կասկածելի պայմաններում մահացել է 2 հազար 200 զինվոր»,-ասել է Ռըզա Դողանը։