24.11.2024
Առևանգում, ծեծ, հոգեբանական ճնշում. ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանի քրգործի մանրամասների մաասին
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 307 նոր դեպք ու 6 մահ

Հունվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք:


Ունենք 189 առողջացած և մահվան 5 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է: