"Հայրենիք" կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ
"Հայրենիք" կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ:
"Ինձ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ ո՞ր հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում, որի արդյունքում կորոշեմ հետագա գործողությունները օրենքով սահմանված իմ իրավունքների և պարտականությունների շրջանակներում:
Զարգացումները կներկայացնեմ հաջորդիվ:
Հ.Գ. եթե ձեզ թվում է, որ ԱԱԾ և այլ տեղեր մեզ հրավիրելով, կանչելով կամ բերման ենթարկելով հնարավոր է կասեցնել Հայրենիքի փրկությանն ուղղված մեր շարժումը՝ դուք լավ չեք պատկերացնում ում հետ գործ ունեք և ինչ է կատարվել մեր երկրի հետ",- գրել է Հակոբյանը Facebook-ի իր էջում