25.11.2024
Ղարաբաղում ՌԴ զինծառայողները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել
prev Նախորդ նորություն

Պետդուման կդիմի կառավարությանը՝ Արցախում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու հարցով

ՌԴ Պետական դուման կդիմի կառավարությանը՝ Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքների բնակչությանը ռուսական դեղամիջոցներով կորոնավիրուսի դեմ պատվաստելու ժամկետների և չափի օժանդակության հարցով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


Նախօրեին Դումայի գլխադասային հանձնաժողովները հավանության են արժանացրել համապատասխան արձանագրությունները։


«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա»,- լրագրողներին ասել է ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր: