25.11.2024
Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունից 2 փրկարար է տուժել
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ՌԴ զինծառայողները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրներ են մշակել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները տարբեր տիպի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից եւ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ենթասպասային եւ ձեռքի հակատանկային նռնականետերից:


Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պլանավորված են մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաեւ մարտական մեքենաների եւ այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ:


Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: