6.09.2025
Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով
prev Նախորդ նորություն

Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունից 2 փրկարար է տուժել

Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:


Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:


«2 վիրավորներն էլ գիտակցություն ունեն, ծանր վիճակում չեն, նրանցից մեկը վնասվածք է ստացել ոտքի շրջանում։ Այս պահին նրանց Մեղրու բժշկական կենտրոնից տեղափոխում են Կապանի բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու»,- հայտնում են լրատվական բաժնից։

Ղարաբաղում ՌԴ զինծառայողները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը