5.09.2025
«1 000 դրամների» հիմնադրամն ունենալու է 7 000 նոր շահառու և հավելյալ 50 մլրդ դրամի կարիք
prev Նախորդ նորություն

Ռուսաստան կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում։


«Նշված քաղաքացիները օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները,


Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում,


Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք երկիր մուտք գործելու համար։


Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։


Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով հորդորում ենք մեր քաղաքացիներին դրսևորել առավելագույն պատասխանատվություն նշյալ հարցերում, խստիվ հետևել պահանջվող փաստաթղթերի ձևակերպման և գրանցման կարգին, մինչև մեկնումը նախապես ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու համոզվել դրանց իսկության, համապատասխանելիության մեջ»,- նշված է հայտարարությունում։


https://developers.facebook.com/docs/plugins/embedded-posts/?prefill_href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farmembrus%2Fposts%2F1303219216729879&__cft__[0]=AZUTptChjLxcH-NgPhV-T3pv3WhzGVLQKLAc6JybBGNUntsy5SeyEV6-m0Z76VewA0z_-QkJJ01TuLNZQFYqqlOiC-yZNFYTrQDuhP7bZ6v1uD0JaKj4IfINQ12Nf9A1w5f_WF2Slf6fZ_0l-YZj0p0h&__tn__=p%2CP-R#code-generator

Ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը