23.11.2024
Ռուսաստան կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկագրում։


Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։


Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող բնակավայրի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը:


Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ։ Հայաստան են վերադարձվել նաև չորս հայ գերիներ։