Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախին հասցվել է առնվազն 2 մլրդ դոլարի վնաս. Բեգլարյան
Արցախին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հասցվել է առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս: Այս մասին այսօր գրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը լքող Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այս հաշվարկի մեջ ներառված Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վնասը:
Բեգլարյանը ներկայացրել է փաստարկներ. «Վնասվել կամ փլուզվել են ավելի քան 15 հազար բնակարաններ, 4 հազար հանրային օգտագործման օբյեկտներ եւ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ եւ հիվանդանոցներ, 2500 միավոր տրանսպորտ»: Նրա խոսքով, հաշվարկներն ավելի քան համեստ են: «Միայն ուղիղ վնասը գերազանցում է 2 մլրդ դոլարը», - նշել է նա:
Այս համատաքեստում Բեգլարյանն անձագանքել է ադրբեջանական ղեկավարության հայտարարությանը, թե Ադրբեջանին 50 մլրդ դոլարի վնաս է հասցվել: «Ադրբեջանն այդ հարցն օգտագործում է քարոզչական նպատակով, բանակցություններում ճնշում գործադրելու համար», - ասել է նա:
«Ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում 90-ականներին, կողմերը մեծ նյութական վնաս եւ կորուստներ են կրել: Դա ակնհայտ է: Եթե Ադրբեջանը խոսում է վնասի մասին, ապա պետք է խոսի փոխադարձ վնասի մասին: Հայաստանի եւ Արցախի իշխանություններն այդ առումով պետք է աշխատեն հակադարձ ապացույցներ պատրաստելու համար», - նկատել է Արտակ Բեգլարյանը: